«Բանասիրություն, տեխնոլոգիա, թարգմանություն» գերմանիստիկայի ինստիտուտների համագործակցություն

 

Kombi-logo Heidelberg Tiflis Logo Brusov State University

Հայդլբերգի համալսարանի, Իվանե Ջավախիշվիլու անվ․ պետական համալսարանի (Թիֆլիս, Վրաստան) և Վ․ Բրյուսովի անվ․ պետական համալսարանի (Երևան, Հայաստան) միջև

 

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից ֆինանսավորված «Բանասիրություն, տեխնոլոգիա, թարգմանություն» գերմանիստիկայի ինստիտուտների համագործակության ծրագրի (GIP) համար հիմք է հանդիսացել «Մշակութային փոխանակում գրական, լրատվական և մասնագիտական հաղորդակցության մեջ» համագործակությունը։ Թիֆլիսի Իվանե Ջավախիշվիլու անվ․ պետական համալսարանի հետ համագործակցությունը, որը 2018թ․-ից վարում է Հայդելբերգի համալսարանի թարգմանաբանության ինստիտուտը, նպատակ ունի աջակցելու Թիֆլիսի Իվանե Ջավախիշվիլու անվ․ պետական համալսարանի Գերմանական բանասիրության ամբիոնում մշակութային փոխանակման մի նոր ենթաբաժնի զարգացմանը, որի հիմնաքարն է թարգմանությունն ու թարգմանաբանությունը:

2021-2023թթ․-ին իրականացվելու հավանություն ստացած հաջորդ ծրագրի միջոցով համագործակցությունը ընդլայնվեց՝ ներառելով Երևանի պետական Վ․ Բրյուսովի անվ․ համալսարանը։ Այս ծրագրի նպատակն է երկու երկրներում մագիստրոսական և բակալավրիական թարգմանչական կրթական ծրագրերի հետագա զարգացումը ու արդիականացումը՝ մասնավորապես գերմաներեն լեզվի և կորպուսային լեզվաբանության, ինչպես նաև լեզվական և թարգմանչական տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունների ավելի լայնածավալ ինտեգրման, ասպիրանտներին և որակավորված երիտասարդ գիտնականներին աջակցելու միջոցով՝ ստեղծելով ասպիրանտական դպրոց և Հայդլբերգում գիտական հետազոտություն իրականացնելու հնարավորություն:

Այս նպատակներին հասնելու համար Հայդլբերգում, Թիֆլիսում և Երևանում կազմակերպվելու են վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ, աշխատաժողովներ և կոլոկվիումներ։ Ծրագրի ժամկետի ավարտին նախատեսվում է հիմնել Գերմանական բանասիրության և թարգմանության ոլորտում ակադեմիական վերապատրաստման միջտարածաշրջանային կենտրոն, որը առկա և առցանց ձևաչափերով երկարաժամկետ ակադեմիական վերապատրաստում կառաջարկի երկու երկրների ինչպես գործընկեր հաստատություններում, այնպես էլ այլ բուհերում։

«Բանասիրություն, տեխնոլոգիա, թարգմանություն» գերմանիստիկայի ինստիտուտների համագործակության շրջանակներում ընթացող գիտահետազոտական ծրագրեր

 

 

https://gip.moodlecloud.com/

 

 

Img 20211221 154609 2

Դոկտորական դպրոց GIP

Ամփոփ ծրագրի փուլերի մասին

«Բանասիրություն, տեխնոլոգիա, թարգմանություն» գերմանիստիկայի ինստիտուտների համագործակության ծրագիրը գտնվում է իրագործման երկրորդ փուլում։ Հետևյալ աղյուսակում ներկայացված են ծրագրի տարբեր փուլերը՝

 

 Ծրագրի փուլ   Ծրագրի գլխավոր նպատակները
Ծրագրի փուլ I՝ 2018-2020թթ․    
  • Վրացական գործընկեր համալսարանի Գերմանական բանասիրություն մագիստրոսական կրթական ծրագրում թարգմանաբանության ենթաբաժնի ստեղծում
  • Գիտական համագործակցության առաջին քայլերի մշակում և ակադեմիական երիտասարդ սերնդի աջակցություն
  • Միասնական ղեկավարվող առաջին ատենախոսությունների մեկնարկ
Ծրագրի փուլ II՝ 2020-2023թթ․
   
  • Համագործակցության ընդլայնումը դեպի Հայաստան
  • Լայնածավալ գիտական համագործակցության ծրագրի մեկնարկը լեզվական շտեմարանի վրա հիմնված լեզվական համեմատության և թարգմանության ոլորտում 
  • Միասնական ղեկավարվող առաջին ատենախոսությունների ավարտ

 

 

Ֆինանսական աջակցությունը Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից Արտաքին գործերի նախարարության միջոցներով

DAAD_Logo

 

Letzte Änderung: 10.04.2024
zum Seitenanfang/up